Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Եվրոպայից գազը հետընթացով կվերադառնա ՈՒկրաինա

Եվրոպայից գազը հետընթացով կվերադառնա ՈՒկրաինա
28.04.2014 | 19:16

Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Սաբինա Բերգերը հաղորդել է, որ նախապատրաստված հուշագրի համաձայն՝ Սլովակիայով ՈՒկրաինա արդեն աշնանը կարող է փոխադրվել օրական 20 միլիոն խորանարդ կամ տարեկան 8 միլիարդ խորանարդ մետր գազ: ՈՒկրաինան և Սլովակիան այսօր հուշագիր են ստորագրել, որը թույլ է տալիս սկսել գազի հետընթացը Եվրոպայից Սլովակիայի տարածքով՝ ՈՒկրաինա, լրագրողներին տեղեկացրել է ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«ՈՒկրաինան հենց նոր Eustream սլովակյան տրանզիտային ընկերության հետ հուշագիր ստորագրեց էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը նախատեսում է Սլովակիայի տարածքով գազի հետընթաց մատակարարում: Հուշագրի համաձայն, եթե բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները, մենք կստանանք տարեկան 8 միլիարդ խորանարդ մետր գազ»,-ասել է Յացենյուկը:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ